Մեկ ամիս առաջ Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում կորել է 24-ամյա Գեւորգ Բոյաջյանը: Տղամարդի ընտանիքը հույս ունի, որ նա կվերադառնա եւ օգնություն է խնդրում, հաղորդում է «Բըրբենք Լիդեր»-ը: 

Բոյաջյանը հուլիսի 20-ին առավոտյան 7:30-ին տանից դուրս է եկել, նրա հագին եղել են ջինսե սեւ տաբատ եւ սեւ վերնահագուստ: Մի որոշ ժամանակ նա իր մորը հայտնել է, որ կվերադառնա, սակայն կոնկրետ ժամանակ չի նշել: Ավելի ուշ նրա հեռախոսից ընկերոջը նամակ է ստացվել. «Զանգահարի՛ր ինձ»: Այդ պահից ի վեր նրանից լուր չկա:

Ընտանիքի անդամների խոսքով, այդ պահից նրա հեռախոսը անջատված է, չի օգտվել կրեդիտ քարտից, չի հայտնաբերվել հիվանդանոցներում ու բանտերում:

Որոնումներին են միացել նաեւ Ֆեյսբուքի օգտատերերը: Սոցցանցում խումբ է բացվել, որին բաժանորագրվել է ավելի քան 3000 մարդ: