Չինաստանում տեղի բնակիչ, 24-ամյա Խուանգու Ռոնմինգը, որի սիրտը ի ծնե ստամոքսում է գտնվում, բարդ վիրահատության է ենթարկվել: Նեյրովիրաբույժները երիտասարդի սիրտը ստամոքսից տեղափոխել են կրծքավանդակ: Վիրահատությունը տեւել է մոտ 11 ժամ, սակայն բարեհաջող ավարտ է ունեցել:
Երբ Խուանգու Ռոնմինգը ծնվել էր, բժիշկները հույս չեն հայտնել, որ նա կապրի: Սիրտը ստամոքսից այնքան ակնհայտ էր երեւում, որ ցանկացած հարված կհանգեցներ մահվան, գրում է բրիտանական Daily Mail-ը: Ողջ մանկության ընթացքում փոքր տղային ծնողներն արգելել են խաղալ մյուս երեխաների հետ:
Երիտասարդը բժիշկներին դիմել է միայն այն բանից հետո, երբ նրա դրությունը խիստ վատացել է: Տղամարդը բողոքել է բժշկին, որ անընդհատ կապտում ու շնչահեղձ է լինում: Բժիշկը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ երբ առաջին անգամ տեսել է Ռոնմինգին, զարմացել է, թե ինչպես է նա մինչեւ այժմ ողջ մնացել, հաղորդում է «Մոյ ռայոնը»: Վիրահատության համար անհրաժեշտ 30 հազար դոլարը հավաքել են ԶԼՄ-ի միջոցով:





























