Պարզվել է, որ նեանդերթալցնիները տիրապետում էին այնպիսի ունակությունների, որոնք բնորոշ են ժամանակակից մարդուն: Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գիտնականներտ ոսկորի 4 կտոր են գտել, որը կիրառվել է կենդանու մաշկի մշակման համար: Համարժեքը կիրառվում է նաեւ այսօր, գրում է The Daily Star-ը:

Նեանդերթալցնիները ոսկորն օգտագործել են կաշին ավելի հարթ ու ջրամեկուսիչ դարձնելու համար: Գիտնականները կարծում են, որ գործիքներից ամենահինը 51 հազար տարեկան է, երբ մյուսները համապատասխանաբար 42 հազար են կամ 47 հազար տարեկան են: Հետաքրքիր է, որ մինչ այդ համարվում էր, որ հենց մարդիկ են նեանդերթալցնիներին սովորեցրել նման գործինքեր պատրաստել: Սակայն Homo Sapiens-ի առաջին ներկայացուցիչները այդ տեղանքում ավելի ուշ են հայտնվել, հայտնում է Russia Today-ը:

Գիտնականները գտել են նեանդերթալցնիների՝ առանց մարդկանց միջամտության կաշվի հետ աշխատանքի գործիքներ ստեղծելու կարողության առաջին ապացույցը: Հոդվածի հեղինակներից Շենոն Մքֆերրոնը հայտնել է, որ նման գործիքներ կարող են հայտնաբերվել նաեւ այլ վայրերում, որտեղ նեանդերթալցնիներ են բնակվել: