Շվեյցարիայի բնակիչը եվրոպական ճանաչված EuroMillions լոտոյի խաղարկությամբ 93.6 միլիոն եվրո է շահել, հաղորդում են բելգիական ԶԼՄ-ները: Սա Շվեյցարիայի համար ամենախոշորն է: 2011թ. մեկ այլ շվեցարացի EuroMillions-ով շահել էր ավելի քան 58 մլն եվրո: Լոտոյի մեկ տոմսն արժե երկու եվրո: Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցում է 200 մլն մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
EuroMillions-ի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 2004թ.-ի փետրվարի 13-ին երեք երկրներում ՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004թ. հոկտեմբերին խաղարկությանը միացան եւս 6 երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Այս տարի մայիսին անանուն մասնակիցը Մեծ Բրիտանիայում շահել է ավելի քան 81 մլն ֆունտ(մոտ 95 մլն եվրո):





























