Նվազագույնը 6 մարդ է զոհվել եւ ավելի քան 20-ը վնասվածք են ստացել Եմենի մայրաքաղաք Սանայում՝ BBC-ի աշխատակիցների ավտոբուսի պայթեցման արդյունքում:
Ավտոբուսը զինվորականներին տանում էր միջազգային օդանավակայանին մոտ գտնվող իրենց բազա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը եւ արեւմտյան պետությունների մեծամասնությունը փակեցին Սանայի իրենց դեսպանատները այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը տեղեկացավ Եմենում խոշոր գործողություն իրականացնելու նախագծերի վերաբերյալ «Ալ-Քաիդայի» բանակցությունների մասին:




























