ԱՄՆ-ում մոխրագույն աֆրիկյան թութակի տիրոջ հարեւանները սպառնում են դատի տալ: Նրանք դժգոհում են, որ ընտանի կենդանին ամբողջ օրը շարունակ երգեր է երգում՝ խանագարելով իրենց հանգիստն ու խախտելով հասարակական կարգը:«Բադդի» մականվամբ թութակը շատ է սիրում երգել, խոսել ու ցանկացած կերպ շփվել իր տիրոջ՝ Սթիվեն Ուայթի հետ, գրում է Daily Mail-ը:

Նա արդեն 12 տարի ընտանիքում բոլորի սիրելին է: Չեն սիրել թութակին միայն հարեւանները:Նրանք դժգոհում են պատից այն կողմ մշտական աղմուկից, որը խաթարում է իրենց հանգիստը: Նրանք նույնիսկ դիմել են աղմուկի վերահսկողության հատուկ ծառայություններին: Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները Սթիվենի բնակարանում հատուկ սարք են տեղադրել, որը չափում է ձայնի ուժգնության մակարդակը, հաղորդում է Russia Today-ը:

Չհանգստացող թռչնի տերը միայն ձեռքերն է թափահարել: «Ի՞նչ են նրանք ինձանից ուզում: Որպեսզի կտրեմ թութակի ձայնալարե՞րը»,- բարկանում է Սթիվենը: Այնուամենայնիվ ծառայության ներկայացուցիչները պնդում են, որ թութակին պետք է լռել սովորեցնել:Հարեւանները սպառնում են հայցով դիմել դատարան, եթե աղմուկն այդպես էլ չվերանա: Այդ դեպքում թութակի տերը ստիպված կլինի իր կենդանու պատճառով կանգնել դատարանի առաջ: ԱՄՆ-ում հասրակական կարգի խախտման համար վարչական պատասխանատվությունից բացի կարող են ենթարկել նաեւ քրեական պատասխանատվության: