Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տուժածների եւ ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան: Չի հայտարարվել նաեւ հնարավոր ցունամիի վտանգի մասին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել Սինաբանգա քաղաքից 155 կմ հարավ-արեւմուտք: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, արձանագրվել են 28,8 կմ խորությամբ ցնցումներ:




























