Բոլիվիայի արեւմուտքում ավտոբուսն ընկել է անդունդը: Տասնմեկ մարդ զոհվել, վեցը վիրավորվել են:

Դեպքը կատարել է Լա Պասն Էսկոմային կապող հատվածում: Ավտոբուսում Տիմոսի բնակավայրի բնակիչներ են գտնվել: Զոհերի թվում չորս երեխա կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունը քննում է դեպքը: Պատճառները դեռ անհայտ են:

Ըստ պաշտոնական տվյալների` Բոլիվիայի ճանապարհներին պատահարների հետեւանքով  ամեն տարի զոհվում են հազարավոր մարդիկ, եւս 40 հազարը տուժում են: