Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղեւորների եւ անցորդների վրա: Հանցագործի գործողությունների արդյունքում 4 մարդ սպանվել է, 11-ը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել Չենդու քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործին:

Նախնական տվյալներով՝ կասկածյալը Չենդու քաղաքի 41-ամյա բնակիչ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: