Թաիլանդում վթարի զոհ է դարձել 9 մարդ, ավտոբուսի եւս 7 ուղեւոր տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել:

Ըստ եղած տվյալների, բարձր արագությամբ ընթացող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, որը կայանված է եղել մայթեզրին:

Ինչպես հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան», դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Նախնական վարկածով՝ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բեռնատարի վարորդը ավտոմեքենայի լույսերը չէր միացրել: