Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում վթարի է ենթարկվել Ուզբեկստանի դեսպանը: Միջադեպը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Այդ կապակցությամբ Ղրղըզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հարեւան երկրին:
Հետաքննության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Բիշքեքի «Մոսկվա» ակումբի դիմաց: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Վթարի հետաքննությամբ զբաղվում են Ղրղըզստանի իրավապահ մարմինները:




























