Համացանցում հայտնվել է անհայտ մեքենայի պատկեր, որի վրա տարբերակիչ ոչ մի նշան չկա: Հայտնի է միայն, որ մեքենայի հրապարակային ցուցադրությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին` Ֆրանկֆուրտի շոուի ընթացքում:

Ըստ որոշ տվյալների` մեքենան  կարող է լինել  ֆլագմանական Citroen DS9 սեդանի մոդելը: Այն կդառնա Numero 9 կոնցեպտի շարունակությունը, որը ներկայացվել էր անցյալ տարվա Պեկինի շոուում:  Երկու մեքենաներն էլ ունեն գլխավոր լուսարձակների եւ ռադիատորի ճաղավանդակի նույն ձեւավորումը: 

Numero 9 կոնցեպտը համալրված է հիբրիդային ուժային սարքավորմամբ, որի կազմի մեջ են մտնում 225-ուժային տուրբո շարժիչը` 1,6 լ ծավալով, եւ 70-ուժային էլեկտրաշարժիչը: Միայն էլեկտրաքարշով այդ մեքենան կարող է հաղթահարել 50 կմ: Առաջին «հարյուրյակը» նախատիպը հավաքում է 5,4 վայրկյանում, հայտնում է  Motor-ը:

Ըստ տարբեր արտասահմանյան հրապարակումների` լուսանկարներում պատկերված  մեքենան կարող է լինել «Վոլվոյի» կամ Kia-ի նորույթը: