Կուբայի ՌՕՈւ-ի եւ ՀՀՊ համակարգի հրամանատար, դիվիզիոնի գեներալ Պեդրո Մենդիոնդան մահացել է օգոստոսի 26-ին՝ նախորդը օրը տեղի ունեցած վթարի արդյունքում ստացած վնասվածքներից: Այս մասին հաղորդել են երկրի Հեղափոխական զինված ուժերը:

Վթարի զոհ են դարձել նաեւ զինվորականի զոքանչը եւ աները: Գեներալի կինը ծանր վնասվածքներ է ստացել եւ ներկայումս զինվորական հոսպիտալում է: Հայտնի է, որ ավտոմեքենան, որով գնում էր գեներալի ընտանիքը, բախվել է բեռնատար ավտոմեքենայի: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն: