Ռիգայի Radiotehnika գործարանում օգոստոսի 26-ին սկսված հրդեհը հաջողվել է մարել, լրագրողներին օգոստոսի 27-ին հայտնել է պետական հրշեջ-ծառայության ներկայացուցիչ Ինգա Վետերեն:
Ըստ նրա՝ կրակը շինարարական աղբով լցված երկու ամբար է ոչնչացրել՝ 1,4 քկմ մակերեսով: Դեպքի վայրում հրշեջ-ծառայության հինգ մեքենաներ եւ մեկ վերամբարձ կռունկ էին աշխատում: Տուժածներ չկան:
Սա Ռիգայում վերջին երկու ամսվա առաջին հրդեհը չէր, հիշեցնում է mixnews.lv-ը:
Հուլիսի լույս 21-ի գիշերը Ռիգայի ամրոցում սկսված հրդեհի մակերեսը կազմել էր 3,2 քկմ: Օգոստոսի 2-ին այրվել էր Պաուլ Ստարադինի անվան հիվանդանոցի 32-րդ մասնաճյուղը, իսկ օգոստոսի 16-ին հրդեհ էր բռնկվել Rigas Udens ձեռնարկության վարչական շենքում: Հրդեհի մակերեսը կազմել էր 650 քկմ:




























