Բելգիացի Հերբերտ Բոսարտսը, որն ապրում է կանադական Վանքուվերում, արդեն կես տարի է չի հանում տիեզերագնացի հագուստը: 39-ամյա IT մենեջերն ամեն տեղ գնում է կոմբինեզոնով եւ սաղավարտով՝ աշխատավայր, խանութ, անգամ կինո եւ լողափ:
«Աշխատավայրում այնուամենայնիվ հանում եմ սաղավարտը: Նաեւ երեք շաբաթով Բելգիա մեկնելիս չեմ կրել հագուստը», - ասում է Բոսարտսը:
Բելգիացին ցանկանում է համացանցային մրցույթում հաղթել: Գլխավոր մրցանակը թռիչքն է տիեզերք: Հաղթանակի համար նա պետք է իր քայլը գնահատած օգտվողների առավելագույն ձայները հավաքի, գրում է vesti.ru-ն:
«Տիեզերագնացն» առայժմ 22-րդ տեղում է, բայց հույսը չի կտրում: Մրցույթը կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը:




























