Ճապոնիայում ամռան ամիսներին շոգի պատճառով հոսպիտալացված անձանց թիվը մոտեցել է 54 հազարին:

Մայիսի վերջից սկսած հիվանդանոց է տեղափոխվել 53 հազար 739 մարդ, նրանցից 87-ը մահացել է: Օգոստոսի 19-ից  25-ն ընկած հատվածում հոսպիտալացվածների թիվը հասել է 5 680 մարդու, 10 մարդ մահացել է:

Օդերեւութաբանների տվյալով՝ Ճապոնիայում օգոստոսի երկրորդ տասնամյակը 1961թ.-ից ի վեր ամենաշոգն էր: Բացի այդ, օգոստոսին ջերմաստիճանային ռեկորդ էր գրանցվել Կոտի պրեֆեկտուրայի Սիմանտո քաղաքում՝ 41 աստիճան: Տոկիոյում օգոստոսի 11-ին գիշերը նվազագույն ջերմաստիճանը կազմել էր 30,4, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: