Հարուստ մարդիկ շատ խորն են քնում, ցույց է տվել Բրիտանիայում անցկացված հետազոտությունը: Պարզվում է, բարձր աշխատավարձը գիշերային առողջ քնի առհավատչյան է:
5 հազար չափահասների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ տարեկան 75 ֆունտ ստեռլինգ եւ ավելի վաստակող մարդկանց 83%-ը լավ են քնում եւ երբեք քնաբերի օգնությանը չեն դիմում: Բացի այդ, բարձր եկամուտով մարդիկ ավելի հաճախ են գիշերները զուգընկերոջ հետ քնում:
Միաժամանակ, սանդղակի մյուս ծայրում գործազուրկներն են: Նրանցից ամեն երրորդը հայտնել է, որ շատ վատ է քնում: Բացի այդ, ըստ The Sleep Council-ի, նրանք ավելի հազվադեպ են անկողինը կիսում զուգընկերոջ հետ, հայտնում է «Ռոսբալտը»:




























