Associated Press-ն ու The New York Times-ը Բրեդլի Մեննինգի մասին գրելու են որպես կնոջ՝ նրան «Չելսի» կոչելով: Պարբերականների լրագրողներին համապատասխան պահանջներ են ներկայացվել:

Associated Press-ի եւ The New York Times-ի ղեկավարները բացատրել են, որ դա անում են հարգելով Մեննինգի՝ կին լինելու ցանկությունը: Երկու պարբերականներում էլ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ից, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Politico-ին:

Հիշեցնենք, որ ամերիկացի նախկին զինծառայող Բրեդլի Մեննինգը դատավճռի կայացումից հետո հայտարարել էր, որ միշտ իրեն կին է զգացել: Նա խնդրել էր իրեն Չելսի կոչել: Նա նաեւ ցանկություն է հայտնել իր հաշվին մեծացնել կրծքերը: