Չիկագոյի բնակչուհուն անհավանական տուգանք են նշանակել՝ ավտոմեքենան սխալ կայանելու համար: Նա տուգանվել է 105 հազար դոլարով այն ավտոմեքենան սխալ կայանելու համար, որի արժեքն այդ գումարից էլ ցածր է:
Մեքենայի հետ կապված տհաճ միջադեպը սկսվել է մոտ չորս տարի առաջ, երբ կնոջ նախկին ընկերը ավտոմեքենան կայանված է թողել Օ՛Հարայի օդանավակայանի ծառայողական կայանատեղիուում: Այս տարիների ընթացքում կնոջ անունով տուգանքները շարունակվել են կուտակվել, հաղորդում է ABC News-ը: Այս ընթացքում նա ստացել է 670 տուգանային կտրոն:
Կինտ դատի է տվել տեղի իշխանություններին՝ պահանջելով ազատել իրեն տուգանքը վճարելու պարտականությունից: Կողմերն ինքնուրույն են պայմանավորվել եւ կինը վճարել է 4.5 հազար դոլար տուգանք:




























