Peugeot 3008 կոմպակտ ամենագնացը ենթարկվել է ռեսթայլինգի. Մեքենան ստացել է ավելի տնտեսող շարժիչ, փոփոխված արտաքին տեսք, սրահում պրոեկցիոն դիսպլեյ է հայտնվել:

Ամենագնացվի արտաքին տեսքում հիմնական փոփոխություններն են ռադիատորի նոր ցանցը, կապոտի այլ տեսքն ու առջեւի լուսարձակները:

Սրահում գլխավոր նորարարությունը պրոեկցիոն էկրանն է, որի վրա կարելի է հանել մեքենայի համակարգչի ցուցմունքները, ցուցիչների տվյալները եւ այլ տեղեկատվություն, հայտնում է «Ավտոմիրը»:

Նորացված Peugeot 3008-ը հասանելի բենզինային եւ դիզելային շարժիչներով: Մեքենան ներկայացվելու է երկու շաբաթից, Ֆրանկֆուրտի ավտոսրահում: