Ոստիկանության աշխատակիցները ականավորված գրասենյակի մասին տեղեկատվությունից հետո Կիեւում FEMEN շարժման գրասենյակի ստուգման ժամանակ հայտնաբերել են իրեր, որոնք նման են նռնակի ու փամփուշտնեով ատրճանակի, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պատրիարք Կիրիլի թիրախի տեքսով նկարները, երեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ Կիեւի պետական վարչության մամուլի ծառայության ղեկավար Իգոր Միխալկոն:
«13:10 ահազանգ ստացվեց, որ Միխայլովսկիյ 216 փողոցում պայթուցիկ սարք է տեղադրված, դեպքի վայր են մեկնել քննչական խումբն ու պայթուցիկ սարքավորումների մասնագետների խումբը: Ստուգման են ենթարկվել նշված տարածքն ու գրասենյակը եւ առգրավվել էին նռնականման իր, փամփուշտներով ատրճանակի նմանվող իր: Ինչպես նաեւ առգրավել էին Պուտինի ու պատրիարք Կիրիլի մի քանի նկարներ, որոնց վրա թիրախներ էին պատկերված: Այս պահին առգրավվածը հանձնել են փորձաքննության: Անցկացվում է ստուգում»,- հեռախոսով հաղորդել է Միխալկոն:
Նա հավելել է, որ ոստիկանությունը նախնական հետաքննության համար օրեր ժամանակ ունի՝ բավարար հիմքերի առկայության դեպքում քրեական գործի հարուցելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդություն էր ստացվել այն մասին, որ Կիեւում FEMEN-ի գրասենյակում խուզարկում է անցկացվում, իսկ հետո ՆԳՆ-ում պարզաբանել էին, որ ստացվել է ականապատման մասին անանուն հաղորդագրություն:





























