Էստոնիայի արդարադատության նախարարությունը օրինագիծ է նախապատրաստել, որում պատիժ է նախատեսվում այն հղի կանանց համար, որոնք ծխելով վնաս են հասցնում պտղի առողջությանը, փոխանցում է Eesti Paevaleht պարբերականը:
Ծխելու կամ պտղի առողջությանը այլ վնաս պատճառելու գործողությունների համար մայրերը կարող են մինչեւ 5 տարի ազատազրկման դատապարտվել կամ 96-1600 եվրո արժողությամբ տուգանք վճարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Առողջության զարգացման ինստիտուտի տվյալների համաձայն՝ նախորդ տարի հղիության ընթացքում ծխել է կանանց 8,3 տոկոսը:




























