Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին, ժամը 10.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արմինե Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով:




























