«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է ճանապարհը հատող 3 կովերի եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























