Սկանդալային ծանոթությունների կայքը ներողություն է խնդրել Վարշավայում գովազդային պաստառների վրա ավիավթարում զոհված նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի լուսանկարը սխալմամբ տեղադրոլւ համար:
Victoria Milan կայքի ղեկավար Սիգուրդ Վեդալը հաղորդել է, որ ընկերությունը պատրաստվում էր հումորով օգտագործել նախկին նախագահի երկվորյակ եղբոր՝ տարեց միայնակ Յարոսլավ Կաչինսկիի, կերպարը: Սակայն գովազդի կազմակերպիչների գաղափարը տապալել է այն, որ եղբայրները չափազանց նման են միմյանց, փոխանցում է Վեդալը:
Լեհաստանի մայրաքաղաքում տեղադրված գովազդային վահանակները դժգոհության ալիք են բարձրացրել ինտերնետ օգտագործողների եւ լրատվամիջոցների շրջանում: Նրանք բոլորն էլ տեսել են երկին նախկին նախագահ Լեհ Կանչինսկիի պատկերը, փոխանցում է NEWSru.com-ը:
Victoria Milan միջազգային կայքը տեղադրված է ԱՄՆ մի քանի դոմեններում եւ եվրոպական երկրներում եւ մասնագիտացած է ռոմանտիկ հարաբերությունների ձգտող մարդկանց ծանոթություններ հաստատելու վրա:




























