64 տարեկան հասակում մահացել է  ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միշա Արտաշի Ստեփանյանը: Այս մասին հայտնեց  NEWS.am-ի աղբյուրը: Մեր տեղեկություններով` նա հիվանդ էր: Հոգեհանգստի արարողությունը կայացել է այսօր, իսկ թաղումը կկայանա վաղը` օգոստոսի 29-ին:

Հիշեցնենք, որ Միշա Ստեփանյանը  ծնվել է 1949թ. փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: 1976թ. նա  ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: 1968-1970թթ. ծառայել է բանակում: 1976թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում`  որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ, 1977-1989թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ, 1989-1997թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն, 1997-2001թթ.` «Հայգորգ» միավորումում` գլխավոր տնօրեն, 2001-2007թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրեն: 2005-2006թթ. իրականացրել է «Գործազուրկների եւ հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագիրը:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:  Ամուսնացած է, ունի երեք երեխա: