Բելառուսում «Ուրալկալիյի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտների ձերբակալության կապակցությամբ իրադարձություններում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել: Ինչպես պարզել են ռուս փաստաբանները, նա ձերբակալված չէ, այլ 72 ժամով կալանավորված:
Ինչպես հաղորդում է Slon-ը, ռուսական կողմը ապրանքներ է վաճառել իր շվեյցարական «դստեր» միջոցով: Մինչ այդ, ավելի վաղ «Ուրալկալին» խոստացել էր գնել «Բելառուսկալիի» արժեթղթեր փաթեթը: Լուկաշենկոյի կողմից ներկայացրած 30 մլրդ դոլարը ռուսներին չի բավարարել: Սակայն Բելառուսի նախագահին գումար է անհրաժեշտ մինչեւ հաջորդ ընտրություններ տնտեսությունը կայուն պահելու համար:




























