Ամուսնալուծությունից հետո դեպրեսիայի մեջ են հայտնվում միայն նրանք, ովքեր նախկինում էլ են ամուսնալուծվել: Այդ մասին են պատմել Աիրզոնայի համալսարանի գիտնականները: 

Ամուսնալուծության միջով անցած մարդկանց հիվանդությանների պատմությունը ուսումնասիրելով՝ նրանք պարզել են, որ կողակցի հետ բաժանությունից հետո հոգեպես ընկճվում են միայն նրանք, ովքեր նախկինում արդեն դեպրեսիա են ապրել:

Հետազոտողներն ընդգծում են այդ արդյունքների կարեւորությունը, քանի որ դրանք խոսում են այն մասին, որ մարդկանց մեծամասնությունը կայուն է ամուսնալուծության պայմանների դեմ, ինչն էլ նշանակում է, որ նրանք ի վիճակի են վերապրել ընտանեկան ողբերգությունը առանց հեգական ծանր ցնցումների, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Եթե դուք նախկինում երբեք ծանր դեպրեսիա չեք ապրել եւ հիմա ամուսնալուծվում եք, ապա ապագայում դեպրեսիայի զոհ դառնալու ձեր հավակնությունները շատ չնչին են»,- հայտնում է հետազոտության ղեկավար Դեվիդ Ա. Սբարրան: