Ավել քաշը ոչ մի կերպ չի նպաստում շաքարախտի առաջացմանը: Նման եզրակացության են հանգել Կորկի Իռլանդական ազգային համալսարանի գիտնականները: Այս հիվանդության հիմնական գործոն համարվում է օրգանիզմի դիմադրությունը տարբեր տեսակի բորբոքումների դեմ: Գիտնականները նման եզրակացության են եկել մի քանի տեսակի մարդկանց հետազոտությունից հետո:
2010-2011թթ. Իռալնդական համալսարանի աշխատակիցները հետազոտել են 50-ից մինչեւ 69 տարեկան մարդկանց: Ողջ ընթացքում հիվանդներից արյան անալիզ են վերցրել եւ հաշվարկել են մարդու անձնական քաշը, այնուհետ նրանք մանրամասն ուսումնասիրել են մետաբոլիզմի գործընթացները եւ ստացված արդյունքները համեմատել են անոթային համակարգի հիվանդությունների ու հենց շաքարախտի հետ:
Արդյունքները զարմացրել են գիտնականներին. պարզվել է, որ ճարպակալումը չի նպաստում շաքարախտի առաջացմանը, իսկ գլխավոր պատճառն այս պահին համարվում է օրգանիզմի զգայունությունը թարախային բորբոքումների նկատմամբ, հաղորդում է «Delate նովոստին»:

Հասանելի է
русскийՏեղադրություն



























