Այս շաբաթ Հանրապետական կուսակցությունում Գործադիր մարմնի նիստ չի լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ պատճառը ՀՀ նախագահի զբաղվածությունն է: Իսկ թե երբ է նախատեսվում ՀՀԿ հաջորդ նիստը, ինչ հարցեր կքննարկվեն, ապա Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ հավելյալ կտեղեկացնեն:




























