Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերահսկիչ առաքելությունը կղեկավարի Տանա դե Զուլուետան(Tana de Zulueta)(Իտալիա):

Տանա դե Զուլուետան օգոստոսի 29-ին արդեն ժամանել է Բաքու եւ մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացնի վերահսկիչ գործունեության վերաբերյալ տվյալները, հաղորդում է АПА-ն՝ մեջբերելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը:

Իտալացի լրագրողուհի Տանա դե Զուլուետան խորհրդարանի նախկին անդամ է եւ Իտալիայի սենատում մարդու իրավունքների կոմիտեի առաջին անդամներից մեկն է:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարատեւ վերահսկիչ առաքելությունը Բաքվում սկսվել է օգոստոսի 26-ին: