Եվրոպացի շատ գիտնականների կարծիքով չափավոր քանակով կարմիր գինին մի շարք հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար լավագույն միջոց է: Երբեմն ալկոհոլային այդ խմիչքը  ի վիճակի է դադարեցնել ծերացման գործընթացը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը բանն այն է, որ խաղողի կեղեւի(նշանակում է նաեւ գինու)  բաղադրության մեջ առկա է ռեսվերատրոլ անունով նյութը: Այն արդյունավետության տեսանկյունից հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, որը կարող է մրցել հայտնի կոենզիմոմ Q10- ի հետ, որի հիման վրա շատ կոսմետիկ միջոցներ են ստեղծվում, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Մեծբրիտանական դեղագործները հեղափոխությունեն կատարել. իրենց խոսքով ստեղծել են գինու հիմքով քսուք: Այդ կերպ որպեսզի ստացվի ռեսվերատրոլ անհրաժեշտ չափաքանակը բոլորովին պետք չէ ալկոհոլ օգտագործել: Արտադրողների խոսքով նոր միջոցը, որը ստացել է Prototype անվանումը, հաճախակի օգտագործման արդյուքնում կարող է «մեկ ամսից քիչ ժամանակահատվածում նվազեցնել կնճիռները»: