Քեմբրիջի դքսուհին վերջերս առանց թիկնապահների եւ ամենօրյա հագուստով հայտնվել է լոնդոնյան սուպերմարկետներից մեկում: Արքայազն Ուիլյամի տիկնոջ  գնումները չէին առանձնանում իրենց որակներով: Օրինակ, նա գնել էր սառեցված պիցցա:

Հայտնի բրիտանական հրատարակչության ֆոտոնկարիչները լոնդոնյան սուպերմարկետներից մեկում պատահաբար նկատել են Քեմբրիջի դքսուհուն: Արքայազն Ուիլյամի կինը ամենօրյա գնումներ է կատարել՝ իր առջևից հրելով անվասալյակը: Լրագրողներին հաջողվել է տեսնել, որ Միդլթոնը գնել  սառեցված պիցցա, ինչպես նաև մեկական շիշ կարմիր եւ սպիտակ գինի: Դժվար թե մեկը նման գնումները համարձակվի արքայական համարել, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ մեջբերելով The Telegraph-ին: 

Հետաքրքիրն այն է, որ արքայազն Ուիլյամի կինը խանութում գտնվելու ողջ ընթացքում աննկատ է եղել: Լրագրողները նշում են, որ թագավորական դեմքը, ով վերջերս իր ամուսնուն պարգեւեց առաջնեկ Ջորջին, կարճ ժամանակում կարողացել է վերականգնել նախկին տեսքը: