Ճապոնացի պաշտոնյան կվճարի 7,6 հազար դոլար՝ 1 տարվա ընթացքում աշխատանքային համակարգչով 281 ժամ խաղալու համար: Բացի այդ, նրա երկու ամսվա աշխատավարձից 10 տոկոս պահում կիրականացվի:
Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը պատահաբար տեսել է, որ քաղաքի ընտրական կոմիտեի ապարատի ղեկավարը աշխատանքային ժամին համակարգչով խաղ է խաղում եւ այդ մասին հաղորդել է կադրերի բաժին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա մեկ տարվա ընթացքում 281 ժամ խաղացել է: Այժմ նա ստիպված է լինելու վճարել 7.6 հազար դոլար տուգանք: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես քաղաքապետարանում են նշել, համակարգիչներից բոլոր նմանատիպ խաղերը ջնջվում են, երբ սարքավորումները փոխվում են: Սակայն, երբ վերոհիշյալ պաշտոնյայի համակարգիչը ծրագրից դուրս փոխել են, մոռացել են ջնջել այդ խաղը:





























