Մեքսիկական Նուեվո-Լարեդո քաղաքի բանտում բանտարկյալների միջեւ հակամարտության զոհ է դարձել 8 մարդ:

Ինչպես հաղորդում է Տամաուլիպաս նահանգի դատախազությունը, զոհված կալանավորները քրեակատարողական հիմնարկ էին հասցվել մի քանի օր առաջ: Նրանց սպանել են հաստատության «հին բնակիչները», որոնք զինված են եղել կտրող-ծակող տարբեր առարկաներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդեն պարզվել է, թե ովքեր են մեղավոր հարձակման համար: