Օմսկում երկամյա աղջնակը մի քանի օր բնակարանում մնացել է մահացած ծնողների հետ: Ոստիկանությունը կոտրել է բնակարանի դուռը եւ աղջնակին գտել ծնողների դիակների մոտ լաց լինեելիս:

Օգոստոսի 29-ին Օմսկի ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել Ֆունգենֆիրովի անվան փողոցի տան անհանգստացած հարեւաններից: Մարդիկ հայտնել են, որ հարեւան բնակարանում անընդհատ երեխա է լալիս: 

Երբ փրկարար ծառայության աշխատակիցները բացել են փականը, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է զննել բնակարանը: Բնակարանում հայտնաբերել են 2-3 տարեկան մի աղջնակի եւ տղամարդու եւ կնոջ դիակներ՝ առանց նկատելի մարմնական վնասվածքների, հայտնել են Օմսկի ՆԳՆՎ-ի մամուլի ծառայությունից:

Գործի փաստով այժմ ստուգում է կատարվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ աղջնակի մահացած ծնողները թմրամոլներ են եղել, եւ ամենայն հավանականությամբ, մահացել են մեծ չափաբաժին թմրանյութ ընդունելուց: Խոհանոցում ներարկիչներ են հայտնաբերվել, հայտնում է «Օմսկ Ինֆորմը»: