Ռուսաստանը երբեք դեմ չի եղել Ուկրաինայի «եվրոպական ընտրությանը» եւ Մաքսային միությանը միանալու հարցում որոշումներ չի պարտադրել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա նշել է, որ անգամ մակերեսային վերլուծության ենթարկելիս պարզ է դառնում, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի համատեղ փոխգործակցությունը ոչ թե օգուտ կբերի այդ երկրին, այլ հակառակը՝ անգամ կհանգեցնի տնտեսության դեինդուստրիալիզացիային:

Նա եւս մեկ ագամ ընդգծել է, որ ռուսական կողմը որոշումներ չի պարտադրում, քանի որ նման հարցերում որոշումներ պետք է կայացնեն ուկրաինական ղեկավարությունն ու ժողովուրդը: