Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության հաղորդագրության մեջ:
Ընդ որում՝ բենզո(ա)պիրեն նյութի առկայությունը ստուգելու համար Հայաստան են ներկրվել հատուկ սարքավորումներ:
Նշենք, որ բենզո(ա)պիրենը համարվում է քաղցկեղածին նյութ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանն արգելել է «Ռոշեն» («Roshen») հրուշակեղենի ներկրումը՝ բենզո(ա)պիրեն նյութի առկայության պատճառով:





























