Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է 2012-2013թթ ուսումնական տարվա ոսկե մեդալակիր գյումրեցի շրջանավարտներին եւ թվով չորս կրթօջախների տնօրենների:

Մամուլի ծառայությունից հայտնում են, թե քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տնօրեններին իրենց աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար, ապա շնորհավորել է շրջանավարտներին գերազանց արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ: Քաղաքապետը նշել է, որ Գյումրին ունի լավ մասնագետների կարիք եւ որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի Գյումրիից դուրս սովորող գյումրեցի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո անպայման հետ վերադառնան իրենց ծննդավայր եւ ձեռք բերաված մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով նպաստեն քաղաքի զարգացմանը:

Այնուհետեւ քաղաքապետը խոսքը փոխանցել է կրթօջախների տնօրեններին եւ շրջանավարտներին, ովքեր ներկայացրել են վերջին շրջանի իրենց ձեռքբերումները, լուծում պահանջող խնդիրները եւ ապագայում նախանշված ծրագրերը: Հանդիպման ընթացքում ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց: