Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը առանցքային գործոն է, հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թաթարստանում փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման հարցերով համակարգող խորհրդի նախագահ, Միկրոֆինանսավորման կենտրոնի նախագահ Պավել Սիգալը:
Սիգալի խոսքով՝ պետությունը պետք է աջակցի ոչ միայն իննովացիոն ձեռնարկատիրություններին, այլեւ նրանց, որոնք բոլոր երկրներում փոքր բիզնեսի հիմք են ծառայում՝ առեւտրին եւ ծառայությունների ոլորտին: «Տվյալ դեպքում փոքր բիզնեսը պետք է դիտարկել ոչ որպես միկրոբիզնես կամ մասնավոր բիզնես, այլ որպես սոցիալական միավոր: Եթե ընտանիքը որեւէ արտադրական աշխատանք է տանում, լրացուցիչ արժեք է ձեւավորում, բորսայում չէ եւ արտերկիր չի մեկնում, ապա դա արդեն իսկ մեծագույն բարիք է: Այս համատեքստում ցանկացած փոքր բիզնեսին աջակցելը երկրի համար առանցքային է դառնում: Չնայած տեղյակ չեմ Հայաստանի օրենսդրության բոլոր նրբություններից, տնտեսական նորմատիվներից»,-հայտարարել է Սիգալը, հավելելով, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է լիբերալ օրենսդրության, ցածր հարկեր:




























