ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքը Մագադան տեղափոխել:

Մեկնաբանելով մայրաքաղաքը Վլադիվոստոկ տեղափոխելու մասին առաջարկը՝ պատգամավորը նշել է, որ փիլիսոփայության եւ պատմական շահի տեսանկյունից երկրի գլխավոր քաղաքը պետք է արեւելքում գտնվի: «Սակայն ոչ Վլադիվոստոկում, ոչ Խաբարովսկում, այլ Մագադանի որեւէ շրջանում՝ չինական սահմանից հեռու, Օխոտի ծովի մոտ», - հայտնել է խորհրդարանականը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ Վլադիվոստոկի ղեկավար Իգոր Պուշկարեւը տարօրինակ հայտարարություն էր արել՝  Ռուսաստանի մայրաքաղաքը Վլադիվոստոկ տեղափոխելու մասին: