Օգոստոսի 29-ին Պակիստանի դատարանը կասեցրել է բժիշկ Շաքլի Աֆրիդիի դատավճիռը, որը ԿՀՎ-ին օգնել էր գտնել Ուսամա բեն Լադենին:
Ըստ վերաքննիչ դատարանի վճռի՝ ներքոհիշյալ դատավորը չարաշահել էր իր լիազորությունները՝ Աֆրիդիին 33 տարով բանտ ուղարկելով: Արդյունքում բժշկի գործը կուղարկվի նոր դատաքննության, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Աֆրիդին դատապարտվել էր 2012թ. մայիսին՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրան մեղավոր էին ճանաչել, որ օգնել էր ԱՄՆ-ին՝ ձեռք բերելով ահաբեկչի ամենավստահելի անձ Աբու Ահմեդ ալ Քուվեյթի հեռախոսահամարը:
Բեն Լադենն սպանվել էր 2011թ. մայիսին՝ Պակիստանի Աբոթաբադ քաղաքում, ամերիկյան հատուկ գործողության ընթացքում: Նրա գտնվելու վայրը գրանցված էր Աբու Ահմեդ ալ Քուվեյթիի անվամբ:





























