Մելկիթական կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս 3-րդ Լահամը արեւմտյան երկրների կողմից Սիրիայի վրա ծրագրվղ հարձակումը կոչել է հանցավոր գործողություն, որը կհանգեցնի բազմաթիվ զոհերի եւ կոչնչացնի Արեւմուտքի նկատմամաբ Արաբական աշխարհի վստահությունը:

Նման գործողությունները չեն հանգեցնի Սիրիայում ժողովրդավարական հասարակության ձեւավորման, համոզված է պատրիարքը, որին վկայակոչում է «Սիբիրական կաթոլիկ պարբերականը»: Հակաակը՝ նրանք իշխանության կբերեն իսլամիստներին, ընդ որում, Սիրիան՝ որպես միասնական պետություն, կմասնատվի, իսկ քրիստոնյանեը գետտոյի մեջ կհայտնվեն կամ ստիպված կլինեն արտագաղթել: Նման իրավիճակում «զուսպ իսլամն էլ» ապագա չի ունենա:

Պատրիարքը նաեւ ընդգծել է, որ այսպես կոչված «ընդդիմությունն» իրականում Սիրիայում որեւէ աջակցության չի արժանանում, դրա փոխարեն ամեն օր երկիր են ժամանում նորանոր իսլամիստական ծայրահեղականներ, որոնց միակ նպատակը սպանելն է: Ըստ որում, բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ակտիվորեն զինում են նրանց: