Լոնդոնը չի մասնակցելու Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, մինչեւ դա չհաստատվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ նիստում:

Վարչապետի խոսքով, Բրիտանիայի մանսակցությունը ռազմական գործողություններին «անթույլատրելի» կլինի, թե դա հարուցի ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության դժկամությունը: Քեմերոնը նաեւ ասել է, թե Լոնդոնը 100 տոկոսով չգիտի, թե ով է պատասխանատու քիմիական հարձակման համար: Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան ապացույցներ չունի, որ սիրիական ապստամբները քիմիական զենք չունեն, իսկ Ասադն ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանական խորհրդարանում օգոստոսի 29-ին մեկնարկել են քննարկումները, որոնց ընթացքում որոշվում է սիրիական տարածքի ռմբակոծմանը Մեծ Բրիտանիայի հարցը: