Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հավանություն է տվել «վարչական իրավախատումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը անհետաձգելի կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:
Փոփոխությունները վերաբերում են ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելուն կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու դեպքում ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա եւ այլ վնասակար երևույթներ առաջացնելու դեպքերին:
Օրինակ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված տուգանքի հարյուրհիսունապատիկ չափը բարձրացվում է մինչեւ 300ապատիկ, էապես խստացվում են նաեւ քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքները:
Այս փոփոխությունների նպատակը հիմնականում Արարատյան ջրահավաք ավազանի ջրապահպան ռեժիմը պահպանելն է:





























