Սիրիան պաշտպանվելու է ցանկացած ագրեսիայի դեմ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում ընդունելով Եմենի քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ պատգամավորների պատվիրակությանը:

Ասադը հայտարարել է, թե Սիրիայի դեմ ուղղակի ագրեսիայի սպառնալիքները միայն կամրապնդեն ժողովրդի վճռականությունը, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Սիրիայի նախագահն ասել է, որ Սիրիան, նրա խիզախ ժողովուրդն ու բանակը շարունակելու են հետայսու պայքարել ահաբեկչության դեմ, որ կիրառում են Իսրայելն ու արեւմտյան երկրները իրենց շահերին հասնելու, տարածաշրջանը բաժանելու եւ ժողովուրդներին իրենց կամքին ենթարկելու համար: