Իսրայելում երկրի վրա հնարավոր քիմիական հարձակման դեպքում բնակչությանը հակագազերով ապահովելու ծրագիր է գործում: Մարդիկ կարող են հատուկ կենտրոններ դիմել, որտեղ իրենց պաշտպանող միջոցներ կտրամադրեն: Սիրիայի վրա նախապատրաստվող հարձակման ֆոնի վրա հակագազերի պահանջարկը նկատելիորեն աճել է եւ նկատվում է պակասուրդ: Այժմ անվճար հակագազեր տրամադրում են միայն այն քաղաքացիներին, ովքեր շնչառական համակարգի հիվանդություններ ունեն: Այդ առթիվ ուղղադավան հրեաները իրենց նկատմամբ հատուկ վերաբերմունք են պահանջել:
Ավանդական երկար մորուք ունեցող իսրայելցիներին իշխանությունների կողմից բնակչությանը տրամադրվող հակագազերը բոլորովին չեն համապատասխանում: Նախ, մորուքի առկայությամբ դժվար է հակագազն արագ հագնել: Երկրորդ, եթե երկար ժամանակ դիմակը չհանել, մորուքն այն վիճակում է հայտնվում, որ այն ստիպված են լինում սափրել, հայտնում է Russia Today-ը:
Իսրայելի պահպանողական-օրթոդոքսալ կուսակցությունը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջել է սկսել «Բարդեսի» զանգվածային արտադրություն՝ սարքավորում, որը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ Իրաքն ու Իսրայելը թունավոր նյութեր էին կիրառում, օգտագործում էին մորուքով տղամարդիկ:





























