ԱՄՆ դաշնային իշխանությունները շարունակում են վերացնել նույնասեռ եւ տարասեռ ամուսնությունների միջեւ եղած տարբերությունները: Երկրի ֆինանսական եւ հարկային գերատեսչությունները օգոստոսի 29-ին համատեղ հայտարարել են, որ բոլոր նույնասեռ զույգերը, որոնք օրինականացրել են իրենց կապը, նույն կերպ են հարկվելու, ինչ տարասեռ զույգերը:

Եկամտահարկի, ժառանգության եւ նվիրատվության հարկերի դեպքում նրանց վրա ընդհանուր կանոններ են տարածվելու:

Սկզբունքորեն կարեւոր է, որ այս բոլոր դիրեկտիվները գործելու են երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ այն նահանգներում, որտեղ նույնասեռ զույգերը օրինական չեն համարվում, փոխանցում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի ամերիկյան գեյ-զույգ որոշել էր ունեցվածքի ձեւակերպման ժամանակ խուսափել անշարժ գույքից գանձվող 15-տոկոսանոց  հարկից՝ դիմելով ոչ ավանդական քայլի՝ զույգի 65-ամյա ներկայացուցիչը որդեգրել էր 73-ամյային: