YouTube ընկերությունը նոր լոգոտիպ ունի: Նոր լոգոն արդեն կարելի է տեսնել YouTube, Facebook եւ Twitter կայքերում:

Ինչպես ընդգծում է Ubergismo-ն, թարմացումը հայտնվել է դեռեւս շաբաթներ առաջ, սակայն YouTube-ի պաշտոնական էջերում այն կարելի է միայն հիմա տեսնել: Դեռեւս չի մանրամասնվում, թե հենց երբ վերջնականապես կթարմացվի լոգոտիպը:

YouTube-ը 2006-ից թողարկելուց հետո, ծառայության լոգոտիպը միայն մեկ անգամ է փոփոխության ենթարկվել: