Երեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներին օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին,  մոտեցել  էմի օտարերկրացի եւ  մատնացույց  անելով մի քաղաքացու` հայտնել, որ նա օգոստոսի սկզբներին Հանրապետության հրապարակում իր մոտից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 35.000 դրամ,  բանկային քարտ, բնակարանի բանալիներ ու այցեքարտեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված  Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն